Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
25.05.2018 | 02:07

...թե ԲՀԿ-ն արդեն տևական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ և խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։

ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաև իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերադառնա Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան «տրիոն», որը վերջին շրջանում, Վիգեն Սարգսյանի հորդորով, զբաղվում էր հասարակական գործունեությամբ։ Չնայած «տրիոյի» առանձին անդամներ դա առայժմ չեն հաստատում, այնուհանդերձ հիշենք, որ Վահե Հովհաննիսյանը քաղաքական հարցերում միշտ էլ «ասող» է եղել ԲՀԿ-ում և վայելել է Գագիկ Ծառուկյանի բարձր աջակցությունը։ Ընդ որում՝ Վահե Հովհաննիսյանի «դասավորվածությունն» այս փուլում Խաչատուր Սուքիասյանից առավել հետաքրքիր է. նա Աշոտ Բլեյանի փեսան է, որը Նիկոլ Փաշինյանի հոգեհայրն ու «ուսուցիչն» է՝ բոլոր ժամանակներում։

Դիտվել է՝ 13500

Մեկնաբանություններ